• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին ելույթից

Մարտի 3-ին «Հասկ» ազգային երգ ու պարի ուսուցման ակումբն ունեցավ իր առաջին ելույթը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում: «Նռանե», «Եռյակ» համույթների, տարատարիք սովորողների խմբերի հետ ակումբն ունեցավ միասնական ելույթ՝ ներկայացնելով «Գյովնդ», «Մայրոքե», «Վերվերի» պարային կատարումները: «Չարի վերջը» խորագրով ուրբաթ -համերգին հասկերն ունեցան իրենց մասնակցությունը նաև թումանյանական ընթերցմամբ: Ավելին՝ «Հասկ» ազգային երգ ու պարի ուսուցման ակումբի բլոգում: