• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային փառատոն 2023

Գրառումը՝ Քնարիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից․

Արվեստն ու բնությունը միավորված են Արատեսում, և այդ կապն ունի տարիների պատմություն։
Տարիներ շարունակ Արատեսը եղել է բազում արվեստագետների ստեղծագործելու, աղմուկից, մարդկանցից ու աշխարհից կտրվելու հարթակ։
Արատեսում տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում էր  նկարիչ, փիլիսոփա, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վիգեն Թադևոսյանը, տարբեր նախագծերով ժամանակակից նկարիչ-համադրող Գագիկ Չարչյանը, նկարիչներ Գրիգոր Խաչատրյանը, Կարինե Մացակյանը, Նորայր Այվազյանը և այլն։
Տևական դադարից հետո արվեստի ներկայությունը նորովիս սկսեց ապրեցնել Արատեսը։ 2019-ից Արատեսում սկսվեց «Արատես՝ կարմիր ծաղիկ» ամառային փառատոնը, ապա՝ «Ձնե քանդակների փառատոնը», և դրանք այլևս ամենամյա են։ Փառատոները իրենց կրթամշակութային բովանդակությամբ միավորում են երիտասարդ արվեստագետների, ուսանողների և սեբաստացի սովորող-դասավանդողների։
Այս տարի՝ փետրվարի 24-ին, մեկնարկեց «Ձմեռային փառատոնը», որի մասնակիցների թվում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործընկեր՝ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի քանդակի, գեղանկարի բաժինների ուսանողները, ազատ արվեստագետներ Մուշեղ Բարսեղյանը, Տրդատ Գալստյանը, կրթահամալիրից՝ քանդակի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ։
Ակադեմիայի ստեղծական աշխատանքը համակարգում էր քանդակագործ, դասախոս Ալբերտ Շաբոյանը։ Փառատոնն իր ներկայությամբ պատվեց ակադեմիայի ռեկտոր Վահագն Ղուկասյանը, պարետ Աշոտ Հովհաննիսյանը։
Փառատոնին նաև իրենց ողջույնն էին բերել Վայոց ձորի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը, աշխատակից Աղասի Հովհաննիսյանը։
Կհանդիպենք արվեստով Արատեսում։

Դիտեք նաև տեսանյութը։