• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆիզիկական միջավայրում աշխատողների սննդի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
18.02.2020թ.

Հաշվի առնելով, որ կրթահամալիրի կրթական օբյեկտներում ընթանում են նորոգման, բարեկարգման, կանաչ տարածքների խնամքի աշխատանքներ․

  • ապահովել Մայր դպրոցի, քոլեջի, Արևմտյան դպրոցի խոհանոցների աշխատանքը՝ երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 10․00-14․00․
  • կրթական օբյեկտներում աշխատող բանվորների, այգեպանների, տնտեսուհիների և այլ աշխատողների ընդմիջումը կազմակերպել ժամը 13․00, նշված խոհանոցներում, ըստ առողջագետի կազմած ճաշացանկի․
  • խոհարարներին՝ ամեն օր ստորագրությամբ գրանցել սննդից օգտվողներին․
  • Էրիկ Սարիբեկյանին՝ հրամանին անհատապես ծանոթացնել ֆիզիկական միջավայրում աշխատողներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան