• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում 2020թ. պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին

ՀՐԱՄԱՆ 
16․03.2020թ.

Նկատի ունենալով կրթահամալիրի խորհրդի հաստատած 2020թ. ծախսային ծրագրերի նախահաշիվը՝ հաստատել.

  1. կրթահամալիրում անհատական պարգևատրում, մրցանակներ տրվում են պարգևատրման ֆոնդից, որը ձևավորվում է կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից.
  2. մանկավարժական աշխատողը պարգևատրվում է.
  • կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնությունների հետևողական իրականացման համար.
  • ծննդյան հոբելյանական օրվա առիթով (սկսած 50 ամյակից).
  1. սովորողը, սովորողների խումբը, մանկավարժական աշխատողը պարգևատրվում են ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար, ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով.
  • անհատական՝ մրցանակակրի ընտրությամբ, մանկավարժական աշխատողին՝ 40.000 ՀՀ դրամի չափով,  սովորողին՝ 20.000 դրամի չափով՝
    • հայրենագիտական, մշակութային ծառայություն,
    • կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության ուղեգիր,
    • ձիավարության, լողի, քանդակագործության լրացուցիչ կրթության կտրոն.
  • դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ  խմբի՝ Արատեսի, Սևանի «Ժայռի» կամ  կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
  1. 2020թ. անվանական մրցանակների տրամադրման կարգը (հավելված), արժեքը՝
  • մանկավարժական աշխատողին՝ 200.000 ՀՀ դրամ.
  • սովորողին՝ 60.000 դրամ։
  1. կրթահամալիրի աշխատողները պարգևատրվում են եռամսյակի, կիսամյակի, տարվա գործունեության ցուցանիշներով։

Անհատական պարգևատրում նշանակում է կրթահամալիրի տնօրենը անհատական իրավական ակտով՝ նշելով պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը։ Մասնաճյուղերի ղեկավարները  կարող են պարգևատրման առաջարկություն անել։
Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում։
Հիմք՝ կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ», «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

  1. Կրթահամալիրում ամենամյա անվանական մրցանակները

«Հակոբ Հակոբյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

«Տիգրան Հայրապետյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Վահան Ասատրյան»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Մխիթար Սեբաստացի»

  • կրթահամալիրի դասավանդողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման համար (նաև թարգմանությամբ).
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

«Ռուդիկ Հարոյան»

  • կրթահամալիրի դասավանդողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության  բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։

«Աիդա Պետրոսյան»

  • կրթահամալիրի դասավանդողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման արդյունքների համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման մեջ էական ներդրում ունենալու, նորարարության համար։

«Մուտք մանկավարժություն»

  • այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված դասավանդողին, որ նոր ակոս է բացել հեղինակային մանկավարժության մեջ։
     
  1. Անվանական մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները։ Առաջադրողը թեկնածուին ներկայացնում է՝ նշելով անվանակարգին համապատասխան կոնկրետ գործունեությունը, արդյունքը, նախագիծը։

Առաջադրումը կատարվում է մրցանակի հանձնումից առնվազն 10 օր առաջ, մանկավարժության կենտրոնի հարցումով՝

  • անհատական. առաջադրողը գրանցում է իր անունից.
  • մանկավարժական, սովորողների, ծնողների խորհրդի անունից. առաջադրողը կցում է խորհրդի որոշումը, հիմնավորումը։
  1. Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։
  2. Մրցանակը հատկացվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։
  3. Անվանական մրցանակները տրվում են.
  • մարտի 18-ին՝ «Տիգրան Հայրապետյան».
  • «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին՝ «Մխիթար Սեբաստացի», «Հակոբ Հակոբյան», «Ռուդիկ Հարոյան», «Վահան Ասատրյան», «Աիդա Պետրոսյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն»։