• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
13․03.2020թ.

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև առնվազն 23-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 16-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել հեռավար-առցանց.
  2. դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին՝
    • հրապարակել մարտի 16-20-ի օրացույցը՝ հեռավար ուսուցման աշխատակարգերով, ուսումնական TV-ռադիոների, մեդիագրադարանի, Սեբաստացի TV-ի օրվա աշխատակարգերով.
    • ապահովել շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկումը, ծառերի, կանաչ տարածքների խնամքը, ոռոգման ցանցերի բարելավման աշխատանքները.
    • կրթահամալիրի տնօրենին ներկայացնել աշխատողներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև երկարացված օրվա կազմակերպիչների, ուսուցչի օգնականների, ուսումնա-օժանդակ աշխատողների գործունեությունը մարտի 16-20-ին.
  3. մանկավարժական աշխատողներին՝ մարտի 16-20-ի համար նախատեսված ուսումնական պարապմունքները ամբողջությամբ տեղափոխել մեդիակրթության հարթակներ՝ հրապարակելով առցանց ուսուցման ամեն օրվա նախագծերը, դրանց արդյունքները.
  4. նկատի ունենալ, որ կրթահամալիրի կրթական օբյեկտները բաց են, առանձին փոքր խմբեր նախագծային աշխատանքի համար կարող են օգտագործել իրենց որոշած տարածքը՝ տեղեկացնելով դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարին.
  5. դպրոցների, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիաների, մասնախմբերի ղեկավարներին՝
    • ուսուցիչների հետ ամփոփել մարտի 2-6-ի, մարտի 16-20-ի հեռավար ուսուցման փորձը, ներկայացնել դա հոդվածներով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, դասընթացների ծրագրերում, ուսումնական օրացույցում, ուսուցման կազմակերպման կարգերում փոփոխությունների առաջարկություններով.
    • նկատի ունենալ, որ կրթահամալիրում կազմակերպվող հեռավար ուսուցումից կարող են օգտվել, հանրապետության ուսուցիչները, սովորողները՝ որպես լրացուցիչ կրթություն.
  6. նկատի ունենալ, որ կրթահամալիրի աշխատողների արձակուրդի սահմանված կարգով մանկավարժական աշխատողը կարող է մարտի 16-20-ին արձակուրդ գնալ՝ օգտվելով իր  2020թ. արձակուրդից, նախատեսելով իր աշխատանքը հուլիս-օգոստոսի ամառային լրացուցիչ կրթության ճամբարներում.
  7. գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կատարել ուսուցիչների, սովորողների ուսումնական աշխատանքի հաշվառումը.
  8. նկատի ունենալ, որ կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի կրթական օբյեկտների շահագործման և սպասարկման ծառայության աշխատողները շարունակում են աշխատանքը սահմանված աշխատակարգով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին, սովորողներին, սովորողների, սաների ծնողներին։

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան