• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գլոբալ Գիվինգ» հիմնադրամի կամավորներ Շահդ Ալ Շեհաիլը և Իզաբել Նիկքոլսոնը կրթահամալիրում

“Providing education for 90 children in Armenia”ծրագրի  շրջանակներում Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի «Գլոբալ Գիվինգ»  հիմնադրամի կամավորներ  Շահդ Ալ Շեհաիլը և Իզաբել Նիկքոլսոնը: Նրանք «Զարթոնք-89»  բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Վարդանյանի ուղեկցությամբ եղան կրթահամալիրում:  Կամավորներին հատկապես հետաքրքրում էին կրթահամալիրում գործող աշխատանքային ջոկատները, նրանց սննդի, հանգստի կազմակերպումը: Նրանց հետաքրքրող հարցերը բազմազան էին, բազմաբնույթ: Հյուրերին հատկապես հետաքրքրեց երեխաների համար կառուցվող նոր խաղահրապարակի նախագիծը, նրա ֆինանսավորման աղբյուրները, սովորողների աշխատանքային խմբերի դերը այդ նախագծի իրականացման գործում: