• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր կրտսեր նորեկները...

Ողջույն…

Ես Ռուզիկն եմ, հինգ տարեկան: Ազգանունս` Մինասյան:

Ես շա~տ եմ  սիրում մամայիս ուԴավոյին: Սիրում եմ մամայիս  օգնել…

Կենդանիներ էլ եմ շատ սիրում: Ես ունեմ կրիա:  Իմ կրիան վեց տարեկան է: Իմ կրիային  շատ  եմ սիրում, որովհետև նա  խելոք է  և տան մեջ ուղղակի քայլում է:

Այսօր ես այստեղ եմ ու ինձ շատ դուր եկավ այստեղ ամեն ինչ:

Այստեղ արև կար. ես տեսա նրան,  ու ինքը ապրում էր երկնքում…

 

Ես Դավիթն եմ, հինգ տարեկան: Ես շա~տ եմ սիրում իմ մամային և նրան  օգնում եմ: Իմ մաման ինձ թույլ է տալիս, որ ես  իջնեմ բակ և այնտեղ ընկերներիս հետ  խաղամ: Հետո ես սիրում եմ համակարգչով  խաղալ, հեռուստացույց դիտել` լուրեր դիտել:

Ես սիրում եմ կրիա:Ես ունեմ կրիա ու նրա անունը Դավիթ է, բայց ինքը աղջիկ է:

Այսօր  ես այստեղ եմ  և ինձ այստեղ շատ դուր  եկավ:Մենք ծանոթացանք , լողացինք և  համակարգչով ու նրան միացված <<սարքով>>  (էլեկտրոնային գրատախտակով) դաս արեցինք: Ինձ  շատ դուր եկավ այստեղ…

Հ.Գ. Նրանք ընդուվել են մեր «Իմացումի հրճվանքի» նախապատրաստական դասարան: