• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական առաջին շրջանի ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում ես սովորում եմ 2022-2023 ուս․ տարվանից, այսինքն նոր սովորող եմ, և այստեղ ամեն բան նոր է ինձ համար։ Նորություն էր նաև «ընտրությամբ դասընթաց» ասվածը, ըստ որի սովորողն ընտրում է իրեն առավել հետաքրքրող, իր նախասիրություններին, հետաքրքրություններին և մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող երեք առարկա և ուսումնասիրում ավելի խորացված։ Ես ընտրել եմ նաև «Պատմություն» առարկան, և պետք է խոստովանեմ, որ առաջին ուսումնական շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում շատ ակտիվ, օգտակար և հետաքրքիր պարապմունքներ ենք ունեցել։

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումներով ներկայանում են սովորողները։ Նյութը՝ դասավանդողի բլոգում։

Էջի լուսանկարը՝ Շուշան Փաշինյանի /Հայաստանի պատմության թանգարանում/