• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դուրսգրման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՐԱՄԱՆ
17.02.2020 թ.

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սեփականությունը հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի  դուրսգրման աշխատանքները կազմակերպելու համար, առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության 31.10.2007թ. թիվ 787/Ն հրամանով, ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Նախագահ - Էդիկ Սարիբեկյան (կրթահամալիրի փոխտնօրեն կրթական օբյեկտների պահպանության գծով)
Անդամներ -  Տ․ Արաքսման Մանուկյան (ՀՀ ԿԳՆ աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ)
Գրետա Պողոսյան (հաշվապահ)
Վլադիկ Աբրահամյան (պահեստապետ)
Սեն Միքայելյան (թվային միջոցների շահագործման մասնագետ)
Էդմոն Փաշինյան (Ուսումնական ագարակի ղեկավար)

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան