• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
14.02.2020թ.

Կրթահամալիրում կազմակերպվում է վերապատրաստման ամենամյա դասընթացների հերթական փուլը՝

  • փետրվարի 17-21-ին՝ հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների․
  • փետրվարի 19-21-ին՝ գրադարանավարների․
  • փետրվարի 18-21-ին՝ ծանոթություն կրթահամալիրին. «Բլոգային-նախագծային ուսուցում»:

Այդ նպատակով.

  1. վերապատրաստման պատասխանատու ճանաչել 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանին, գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին, դասավանդողներ Հերմինե Անտոնյանին և Նվարդ Սարգսյանին.
  2. պատասխանատուների ներկայացմամբ հաստատել վերապատրաստումների բովանդակությունը, աշխատակարգը՝
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների (հավելված 1).
  • գրադարանավարների (հավելված 2),
  • «Բլոգային-նախագծային ուսուցում» (հավելված 3).
  1. պատասխանատուների ներգրավմամբ վերապատրաստող համարել կրթահամալիրի՝ վերապատրաստման ծրագրում ընդգրկված աշխատողներին.
  2. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  3. պատասխանատուներին՝ ապահովել վերապատրաստումների ամենօրյա լուսաբանում վերապատպաստման բլոգում, mskh.am-ում.
  4. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Գոհար Բալջյան.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան