Ծրագրում՝ Շնորհալու շարականներ
Կատարումներ՝
Ընթերցումներ՝ հատվածներ Շնորհալու չափածո երկերից.
Նախագծի երաժշտության բաղկացուցիչը՝ շարականների, հոգևոր երգերի ուսուցում, կատարում նախաձեռնել է կրթահամալիրի Երաժշտության կենտրոնը:
Շարականների մասին՝ Լիլիթ Առաքելյանի բլոգում:
Շնորհալու գրական ընթերցումները՝ Նունե Մովսիսյան, Սոֆյա Այվազյան, Թամար Ղահրամանյան և ընկերներ:Նախագիծը՝ Նունե Մովսիսյանի բլոգում։
Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի։
2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։
Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ: Աշնանը Մատենադարանում նախատեսված է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալուն: Իսկ «Մատենագիրք հայոց» մատենաշարի 21-րդ և 22-րդ հատորները ներառելու են Շնորհալու ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործերը՝ ամբողջացնելով կաթողիկոսի հսկայական ժառանգությունը: