• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2022թ. անվանական մրցանակներ տալու մասին

ՀՐԱՄԱՆ
25.11.2022թ. 

Շնորհել 2022թ. անվանական մրցանակները․

  • «Մխիթար Սեբաստացի» մրցանակ՝
    • Յուրա Գանջալյանին՝ հեղինակային մանկավարժությունն օտար լեզվով տարածելու, թարգմանական գործունեության համար. 

  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Լուսի Ղարիբյանին և Ամալյա Զաքարյանին՝ հետազոտական աշխատանքի և դրա արդյունքները համաշխարհային համացանցում տարածելու, թարգմանական գործունեության համար։ 

  • «Վահան Ասատրյան» մրցանակ՝
    • բասկետբոլի մարզիչ Ալինա Թումասյանին՝ բասկետբոլի ակումբի համակարգման, տարվա ընթացքում ռազմամարզական, բնապահպանական ճամբարների մասնակցության, սովորողների հետ ճամփորդությունների համար։ 

  • «Վանո Սիրադեղյան» մրցանակ՝  
    • Վարդան Կարապետյանին՝ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար. 

  • 9-րդ դասարանցի Դավիթ Մուրադյանին, 11-րդ դասարանցի Միլենա Քամալյանին՝ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ հանդիպումների, դրանց լուսաբանման, վերլուծական-նախագծային գործունեության համար։

  • «Ռուդիկ Հարոյան» մրցանակ՝
    • Նելի Արղությանին՝ նախադպրոցական կրթական ծրագրում պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։ 

  • «Մուտք մանկավարժություն» մրցանակ՝
    • Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցի գործարկման, համագործակցային նախագծերի իրականացման համար: 

  • «Վարպետ Պետո» մրցանակ՝
    • Յուրի Ագջոյանին՝ կրթահամալիրի ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի իրականացման համար: 

2022թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2022թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:  

Հիմք՝ կրթահամալիրի 2022թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2022թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված): 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան