• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քրիստիան Բատիկեան «Ամառնային» արևելահայերեն փոխադրություն

Ո՞ւր էիր, ժամին նայե՞լ ես, – հետո հանկարծ նկատում է, որ մենակ եմ, հանգստանում է մի ակնթարթում և ավելացնում սարսափահար, – շունն ո՞ւր է…
– Ի՞նչպես թե ուր է, չասացի՞ր, որ վռնդեմ, ես էլ ջուրը գցեցի, խեղդեցի…
– Խե՞նթ ես, – գոռում է և դուրս է վազում:
– Միքքի՜, Միքքի՜…, – մորս ձայնը արձագանքում է գիշերվա մեջ և անպատասխան մնում:
– Ի՞նչ արեցիր շունը, ո՞ւր է, – ասում է ետ դառնալով,- մազերը հովից խառնված են, նայվածքի մեջ սարսափի արտահայտություն կար:
– Դու չասացի՞ր…, – սկսում եմ անհամարձակ:
– Մի բան էր, ասացի… դա խելքին մոտիկ բա՞ն է… շանը ետ բե՛ր… արա՛գ… ի՞նչ իրավունքով, – հանկարծ սկսում է հեծկլտալ, ոչ այնպես ջղայնացած, ինչպես առավոտյան, այլ կամացուկ և զուսպ, – շանը ետ բե՛ր, – ասում է լացելով, – չամաչեցի՞ր, հորդ վերջին նվերը… դու խիղճ ունե՞ս…

Պատմվածքն ամբողջությամբ՝ «Բառուբան» ամսագրում։