• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև, իմ նոր դպրոց

Ես սկսում եմ նոր կյանք` հաճախելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Ընտրել եմ մեդիատեխնոլոգիաների, լրագրության և օտար լեզուների բնագավառը:
Մի փոքր  իմ մասին.Ես հաճախում եմ կարատեի ակումբ և վերջերս ստացել եմ մանուշակագույն գոտի:Չորս տարի շարունակ եղել եմ S.T.A.L.K.E.R.  ակումբի մասնակից ,դա նույն համակարգչային խաղն է, ուղղակի իրական կյանքում: Քանի որ խաղի կազմակերպիչը ևմասնակիցների մեծ մասը ազգությամբ ռուս էին, ես ազատ տիրապետում եմ ռուսերենին: Հաճախել եմ նաև համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման դասընթացների և ստացել համապատասխան վկայական:  Ունեմ փոքր եղբայր, որը այս տարի գնալու է աոաջին դասարան և նույնպես մեր կրթահամալիրում:Ես արդեն հասցրել եմ զգալ կրթահամալիրի մթնոլորտի ջերմությունը, հուսով եմ գտնել լավ ընկերներ և ստանալ շատ օգտակար գիտելիքներ: Ջերմ բարեմաղթանքներով` Շահեն Չոլոյան: