• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

SMART Technologies - Global Education Technology Summit (GETS) 2011

SMART Technologies-ի պաշտոնական հրավերով Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանը հրավիրվել է մասնակցելու SMART Technologies - Global Education Technology Summit (GETS) 2011 կրթական գիտաժողովին, որը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 5-7-ը Գերմանիայում` Բեռլինի Hilton Berlin Hotel հյուրանոցում:

GETS2011 գիտաժողովին մասնակցում են աշխարհի 100-ից ավելի երկրների կրթության նախարարներ և պետական կառավարման, կրթական ոլորտի այլ ղեկավարներ, գործարարներ: Գիտաժողովին ներկայացվում են կրթության մեջ ՏՀՏ-ների ներդրման և և դրան առնչվող հարցեր:

Սիրելի տիկին Մարիետ, շնորհավորում ենք աշխարհ տեսնելու և նոր բաներ սովորելու, աշխարհին մեր փորձի մասին պատմելու հրաշալի հնարավորության համար: