• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագիծը հրավիրում է հուլիսի 20-ին` ժամը 9.30 Հանրապետության հրապարակ: Ձեզ կդիմավորեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ԿԳ նախարարության պատվերով իրականացվող «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագծի սովորողները և ուսուցիչները. անիվները կգլորվեն Երևան-Եղեգնաձոր-Գորիս- Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանձասար երթուղով` սովորելով և սովորեցնելով, ճանաչելով և ներկայանալով:

Նրանք իրենց` Յունիքոմփի տրամադրած ուսումնական գործիք նոթուք-նեթբուքերով կներկայացնեն նախագիծը, կպատասխանեն ծրագրի և նախագծի մասին Ձեզ հետաքրքրող հարցերին, կբաժանեն ծրագրի տեղեկատվական թերթիկները: Մնացածը` ծրագրի տեղեկանքում, նախագծի երթուղում, mskh.am-ում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան

Հայաստանում «Ինթելի» ներկայացուցիչ «Յունիքոմփի» տնօրեն` Արմեն Բալդրյան