• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկանք+երթուղի

Տեղեկանք

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կրթության և գիտության նախարարության պատվերով իրականացվող  «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային)  ծրագրի շրջանակում 2010-2011 ուսումնական տարում գործել են «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 3-րդ և 8-րդ դասարանները, երբ դասարանների բոլոր սովորողները ու ուսուցիչները դպրոց են հաճախել անձնական նոթբուք-նեթբուքերով: Ծրագիրն իրականացվել է «Ինթել» միջազգային ընկերության, Հայաստանում նրա ներկայացուցիչ  «Յունիքոմփի» աջակցությամբ, դասարանում անլար համացանցի, էլեկտրոնային գրատախտակի և այլ թվային ուսումնական միջոցների կիրառմամբ: Նոթբուք-նեթբուքերը տրամադրել է «Յունիքոմփը», էլեկտրոնային գրատախտակները ձեռք են բերվել «Միցյուբիշի Էլեկտրոնիքս»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա»-ից, «Մայքրոսոֆթը» հատկացրել է անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և գործիքներ:

Ծրագրի արդյունքների մասին կարող եք տեղեկանալmskh.am-ում, նրա «Նոթբուքն ինձ դասընկեր» ենթակայքում:

2011-2012 ուստարում ծրագիրն ընդարձակվում է, գործելու են 1-12-րդ նոր դասարաններ: Սովորողները և ուսուցիչները նոթբուք-նեթբուքները ձեռք կբերեն «Յունիքոմփի» միջոցով «Արդշինինվեստ» բանկի տրամադրած հատուկ ապառիկ համակարգով:

Ծրագիրը  հայաստանյան և Արցախի դպրոցներում, լայն հասարակությանը ներկայացնելու համար սովորողներից և ուսուցիչներից կազմված մեդիահանրակրթության դասարանը ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ, նոթբուք-ներթբուքերով, շարժական համացանցով, թվային այլ միջոցներով, հատուկ ավտոբուս-դասարանով իրականացնում է «Դասարան անիվների վրա» նախագիծը, որի նպատակն է անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով Հայաստանում և Արցախումառաջացնել նման դասարանների ստեղծման պահանջ, ուսումնական  գրականություն, այլ աջակցություն տրամադրել դպրոցներին, mskh-ում ընթացող մեդիաօլիմպիադայում ներգրավել նաև Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի սովորողներին և ուսուցիչներին, մեդիակրթության բովանդակությունը լրացնել նոր հայրենագիտությամբ, կրթական նոր կապեր հաստատել հետագայում կրթական փոխանակումներ իրականացնելու նպատակով: 

Նախագծի իրականացման ընթացքին և արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում:

Նախագծի երթուղին

Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթև-Նորավանք- Երևան

Մեկնումը` հուլիսի 20-ին` ժամը 10.00,  Հանրապետության հրապարակից:

Հուլիսի 20, ժամը` 12.00 - Եղեգնաձորի թ. 3 ավագ դպրոց

Հուլիսի 20, ժամը` 16.00 -  Գորիսի թ. 4 ավագ դպրոց

Հուլիսի 20, ժամը` 20.00 - Ստեփանակերտ

Հուլիսի 21-2 -  Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց,

Ստեփանակերտի թ.թ. 8 և 11 դպրոցներ, Վանք գյուղի դպրոց, Գանձասար, Ամարաս

Հուլիսի 23 – Ստեփանակերտ, Տաթև, Սիսիան, Վայք, Նորավանք