Հարգելի գործընկեր, կարող եք հայտ նեկայացնել հեղինակային կրթական ծրագրով դասավանդողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար։
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար դասավանդողը.
Քայլ 1․ Բլոգում հրապարակում է վերջին երեք տարվա իր մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթը․
1․ Մշակումներ
2․Կազմակերպում
3․ Իրականացված նախագծեր
4․ Մանկավարժական-մեթոդական աշխատանք
5․ Վերապատրաստումներ
Քայլ 2․ Լրացնում է մասնակցության հայտը։
Քայլ 3․ Հայտը լրացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը։
Հանձնաժողովը ծանոթանում է հայտատուի ներկայացրած փաթեթին, մասնակցում մանկավարժական գործունեության հանրային ներկայացմանը, ապա տասը աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է իր որոշումը։
Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը մշակվել, քննարկվել է հեղինակային մանկավարժության լաբորատորիայում, հաստատվել է կրթահամալիրի մասնաժողովում։
Կամավոր ատեստավորման կազմակերպման կարգը՝ այստեղ։