9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, համեցեք սովորելու գինեգործություն կրթահամալիրի քոլեջում, որտեղ դրա համար առկա են բոլոր պայմանները՝
- անհրաժեշտ նյութական միջավայր՝ խաղողի թառմաներ, պտղատու այգիներ, գործող արտադրամաս՝ գործիքներով, քոլեջի արդիական, բաց ուսումնական մյուս տարածքները.
- հայտնի դարձող ապրանքանիշով գինու, կոնյակի, օղու իսկական արտադրություն՝ ձեր ձեռքով աճեցրած, մթերած խաղողով, մրգով.
- ուսումնական հետաքրքիր առօրյա՝ ուսումնական օրացույցի ծեսով-տոնով, ստուգատես-փառատոնով.
- խաղողի, գինու, դրանց արտադրության մշակույթին նվիրված ավագ ընկեր-ուսուցիչներ։
Հայտագրվել կարող եք մինչև օգոստոսի 15-ը. շտապեք՝ զբաղեցնելու Ձեր տեղը։
Մանրամասները՝ Քոլեջի ենթակայքում։