• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բասկետբոլի ամառային ակումբ կրթահամալիրում

Բասկետբոլի սիրահար, մարզումներին կարոտած սեբաստացի պատանի.

Վաղը առավոտյան՝ 2022թ. հուլիսի 28-ի ժամը 09.00, փարիզցի բասկետբոլիստ Նիկոլա Չոլաքյանը՝ կրթահամալիրի բարեկամ և գործընկեր Ժիրայր Չոլաքյանի որդին, սեբաստացի՝ արդեն 9-րդ դասարանցի Էմիլ Հարությունյանը 13-15 տարեկան մարզիկներին հրավիրում են Մայր դպրոց՝ մեծ մարզասրահ։ Կծանոթանաք միջազգային մրցաշարի նախագծին, որի նախաձեռնությունը ծնվել է Վաղաշենի ճամբարում, միասին կսկսեք բաստկետբոլի ՝ միջազգային մրցաշարի մասնակից սեբաստացիական ակումբի ձևավորման պարապմունքները, կանցկացնեք մարզական ոգևորության օրեր՝  բասկետբոլով, լողով, մարմնամարզությամբ, խաղերով, հանրօգուտ աշխատանքով, միասին ընդմիջումով։

Ճամբարի մանրամասն աշխատակարգը կձևավորեք միասին։

Ակումբը, նախաձեռնությունը վայելում են դրանով ոգևորված տիար Բլեյանի աջակցությունը։