• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է աշխատանքի

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողը՝

  • ունի բարձրագույն կրթություն,
  • ունի օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու հմտություններ,
  • գիտի երկու օտար լեզու,
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
  • կարևորում է ինքնակրթությունը, մասնագիտական զարգացումը․

կարողանում է՝

  • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
  • կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
  • կազմել օտար լեզվի հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
  • մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ համագործակցային, միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
  • ճամփորդել սովորողների հետ.
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:

Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն  ընդունվելուց առաջ մասնագետը վերապատրաստման, կամավորական աշխատանքով ծանոթանում է ներկայացվող պահանջներին, հեղինակային մանկավարժական սկզբունքներին, յուրացնում անհրաժեշտ կարողություններ։ Առաջիկա վերապատրաստումը սեպտեմբերի 20-23-ին է: