• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող-կազմակերպվող-տարածվող հեղինակային կրթական ծրագրով ստեղծագործական-կրթամշակութային գործունեության արդյունքները հանրայնացվում են «Գեղարվեստը կրթահամալիրում» խորագիրը կրող ամենամյա նախագծով։ Ամեն տարի նախագիծը ներկայացվում է Երևանի, Հայաստանի այլ քաղաքների մշակութային հարթակներում:

2019-ի նախագիծը նվիրված է կրթահամալիրի 30-ամյակին. համերգ-ցուցադրությունները կլինեն դեկտեմբերի 18-20-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ամբողջ ծրագրին կամ Ձեր ընտրած նախագծին։ Կարող եք գալ մենակ կամ Ձեր ընտրած խմբով։ 

Մանրամասն ծրագիրը․

Դեկտեմբերի 18

15։15՝ հոբելյանական համերգ. «Սեբաստիա» համերգասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

    • Կրթահամալիրի շրջանավարտ Սոֆյա Սայադյան (սոպրանո)  
    • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. գեղ. ղեկավար՝ Հարություն Թոփիկյան 
    • «Սեբաստացիներ» վոկալ համույթ. ղեկավար՝ Մարինե Մկրտչյան 
    • Կրթահամալիրի դասավանդողների կվարտետ 
    • Սեբաստացի անհատ կատարողներ
      (մանրամասն ծրագիրը)

Դեկտեմբերի 19

13։15՝ ցուցադրություն, ներկայացում, համերգ.
Հյուսիսային դպրոց (հասցեն՝ Րաֆֆի 69/1)

    •  Գեղարվեստի՝ կերպարվեստի, քանդակի, կինո-ֆոտոյի, տեխնոլոգիական նախագծերի ցուցադրություն
    •  Թատերական էտյուդներ. ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
    •  Ֆոլկ-բենդ. ղեկավար՝ Նելի Փիլոյան
    • Հյուսիսային դպրոցի սովորողների երաժշտական ողջույն
      (մանրամասն ծրագիրը)

14։00՝ սովորողների հանդիպումը Ռոբերտ Ամիրխանյանի հետ.Հյուսիսային դպրոց (հասցեն՝ Րաֆֆի 69/1)

 15։15՝ համերգ Ռ. Ամիրխանյանի հետ (ծրագիրը)
Մայր դպրոց (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

Դեկտեմբերի 20

15։15՝ տոնախմբություն. պարատուն. Մարմարյա սրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

    • Կրթահամալիրի շրջանավարտների «Տիեզերք» բենդ 
    • Կրթահամալիրի շրջանավարտ Սուրեն Պողոսյան (արտիստ-երգիչ)  
    • Կրթահամալիրի ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբեր