• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցում են կրթահամալիր աշխատանքի համար դիմած, նախագծային-բլոգային վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած, ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողները։

Ճամբարի բովանդակությունը՝ մանկավարժական քննարկումներ, զրույցներ Հեղինակային ծրագրի բովանդակության և կազմակերպության շուրջ կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների հետ:

Ճամբարը գործելու է 2 փուլով՝

  • հունիսի 27-30՝ կրթահամալիրում,
  • հուլիսի 1 -հուլիսի 3՝ արտագնա։

Ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝ անհատական համակարգիչ:

Ճամբարի աշխատակարգին ծանոթանալ և գրանցվել կարող եք այս հղմամբ։

Համակարգումը՝ Արմինե Մովսիսյանի։

 

 

Էջի նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի։