• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացակայող, արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու կարգ

Կրթահամալիրի տնօրենի արձակուրդի ժամանակահատվածում, ԿԳՄՍ նախարարի հրամանով,  նրան փոխարինում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մնացած ժամանակ կրթահամալիրի տնօրենն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի տնօրենի թափուր տեղի դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարը:

Փոխարինումը՝

Մանկավարժական աշխատողի բացակայության դեպքում նրա գործառույթները կարող են իրականացվել հետևալ տարբերակով:

Մանկավարժական աշխատողի փոխարինումը՝ ուսումնական պարապմունքների կազմակերպումն իրականացվում է՝

  •  Մանկավարժական աշխատողն իր բացակայելու մասին տեղեկացնում է

Ա. նախապես (պլանավորված բացակայության դեպքում):

  • Մինչև բացակայելը, արձակուրդ գնալը դպրոցի ղեկավարին ներկայացնում է իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները. Ով կամ ովքեր են իրեն փոխարինելու, ինչ ժամանակացույցով, պարտականությունները:
  • Իրեն փոխարնողի հետ ունենում է քննարկում, նրան նախապատրաստում է աշխատանքին, ուղղորդում
  • Բլոգում հրապարակում է իր բացակայության ժամանակահատվածում իր դասարանի-դասարանների աշխատանքային  փաթեթը՝ նախագծեր, ուղեցույցներ։

Բ. Չպլանավորված բացակայության դեպքում

  • Նշված աշխատանքը կատարում է հեռավար, եթե դասավանդողը ունի այդպիսի հնարավորություն
  • դպրոցի ղեկավարը ինքն է կազմակերպում փոխարինումը, օգնում փոխարինողին պատրաստել աշխատանքային փաթեթը, իրականացնում խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կցում մենթոր ուսուցչի:
  • Փոխարինումը կազմակերպվում է փոփոխության տարբերակով: Բացակա մանկավարժական աշխատողի բաց թողած ժամերը պարապում է այլ մասնագետ գործընկերներից մեկը, մի քանիսը: Այնուհետև մասնագետը մեկամսյա ժամանակահատվածում լրացնում է բաց թողած ժամերը:
  • Փոխարինումը կարող է կազմակերպվել նաև կադրերի բանկում առկա մասնագետների օգնությամբ ( կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետներ), նաև՝ կամավորական աշխատանք իրականացնող անձանց՝ մասնագետների, միջոցով:

Վարչական աշխատողի փոխարինումը կատարվում է կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ, փոխարինման օրացույցով-գրաֆիկով։

Փոխարինման կազմակերպումը։ Վարչական աշխատողի  աշխատանքային պայմանագրով որոշված պարտականությունները կամ դրանց այն մասը, որոնք հնարավոր չէ հեռավար իրականացնել, բաշխվում է այլ աշխատողների միջև կամ՝ հրամանով փոխարինող աշխատող նշանակվում։

Մասնավորապես՝

  • Ընդունելությանն ուղղված նախագծեր
  • Դպրոցի մեդիամիջավայրի աշխատանքի անխափան ընթացքի ապահովում
  • Դպրոցի ֆիզիկական միջավայրի ամենօրյա խնամքի ապահովում
  • Դպրոցում առկա շինբարելավման նախագծերի աշխատանքի վերահսկում
  • Ամառային պարտեզի, լողափնյա ճամբարների վերահսկում, կազմակերպում
  • Լրացուցիչ կրթության, Մուտքի ճամբարների աշխատանքի վերահսկում, կազմակերպում
  • Ամառային արտագնա ճամբարների օրացույցի, ճամփորդական խմբերի գործունեության վերահսկում, կազմակերպում
  • Այլ՝ օրվա ուսումնական օրացույցով որոշված աշխատանք։
  • Աշխատանքի այն մասը, որն հնարավոր է իրականացնել առցանց, իր համաձայնությամբ, իրականացնում է դպրոցի ղեկավարը՝ որպես լրացուցիչ աշխատանք։

3. Մասնաճյուղի սպասարկող կամ օժանդակ անձնակազմի աշխատողի արձակուրդի ժամանակահատվածում մասնաճյուղի ղեկավարի առաջարկությամբ, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ նրա փախարեն ժամանակավոր աշխատող է ընդունվում, կամ նրա գործառույթները մասնաճյուղի ղեկավարը վերաբաշխում է մյուս աշխատողների միջև:

4. Մնացյալ դեպքերում աշխատանքի այն հատվածը, որը հնարավոր է առցանց կատարել, կատարվում է առցանց՝ որպես լրացուցիչ աշխատանք։