• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

ՀՐԱՄԱՆ
04․12․2019թ.

Ծով համբերություն, ծով բարություն, ծով հաստատակամություն, ծովի խասյաթ՝ անեծք-օրհնանքով, ինչպես ծովի մակընթացություն-տեղատվություն․․․ Ի՜նչ լավ է, որ անծով, բայց Ծովինարով ենք։ Եվ առիթը բաց չենք թողնում՝ ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյանական շնորհակալություն հայտնելու ու տիարին ծով անգամ տված իր խոստումը հիշեցնելու՝ մեզանից անպակաս։ Ծովի՛կ ջան, թո՛ւյլ տուր պարգևատրել քեզ։
Ծննդյան օրվա առթիվ Ծովինար Սարգսյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 120․000 դրամով։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2019թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան