• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մուտք կրթահամալիր» ճամբարները հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված խմբեր են, որոնց մասնակցելը պարտադիր է հեղինակային կրթական ծրագրով սովորել ցանկացող 1-12-րդ դասարանների սովորողների համար։ Ճամբարի նպատակն է սովորողի, ծնողի ներառումը կրթահամալիրում․ ծանոթություն միջավայրին, Ծրագրին, դասավանդողների, դասընկերների, ծնողական համայնքի հետ;

 

Մուտքի ճամբարների ամառային փուլը գործում է հունիսի 20-24-ը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում։ 

Միջին դպրոցում՝ հունիսի 20, 21, 22, 23, ժամը՝ 10։00-ից։

Հարավային դպրոց-պարտեզում՝ հունիսի 20, 21, 22, ժամը՝ 10։00-ից։

Արևմտյան դպրոց-պարտեզում՝ հունիսի 20, 21, 24,  ժամը՝ 10։00-ից։

Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ հունիսի 21, 22, 23՝ ժամը՝ 10։00-ից։

Արևելյան դպրոց-պարտեզում՝ հունիսի 22, 23, 24, ժամը՝ 10։00-ից։

 

 

 

Էջի նկարը՝ Տաթև Սահակյանի։