• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան․ Պարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հարգելի բարեկամ, մայիսի 24-ին, ժամը՝ 14։00, Արտասահմանում (Րաֆֆու 69/1), կրթահամալիրի դասավանդողները ներկայացնելու են «Պարը կրթահամալիրում»՝  հեղինակային ծրագրի հաջողությունները 2021 - 2022 ուսումնական տարում։ 

Մասնակիցները՝ երաժշտության, պարի դասավանդողներ, դասվարներ, կազմակերպիչներ, սովորողներ, դպրոցների, մասնախմբերի ղեկավարներ, հյուրեր։

Օրակարգում՝

  • Պարը, որպես երաժշտության ուսուցման գործունեության ձև․
  • Պարը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի հինգ տարեկանների զարգացման խմբում, 1-3-րդ դասարաններում․
  • Հանրակրթական պարի տարածման ձևեր. սովորող-սովորեցնող նախագիծ, կրթական փոխանակումներ, ճամփորդություններ․ 
  • Պար. ստեղծագործական խմբեր, ակումբներ․
  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցը որպես ազգային պարի ուսուցման կազմակերպիչ
  • Պար. հրավիրյալ մասնագետներ, ուսումնական կայքեր, ուսումնական նյութեր 

Կլոր սեղանի համակարգող՝ Հասմիկ Մաթևոսյան

 

Ավելին՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում։