• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Եռաչափ տպիչ» ընտրությամբ դասընթաց։ Հրավիրում ենք ցուցահանդես-վաճառքի

Հրավիրում ենք ցուցահանդես-վաճառքի՝

Օրը՝ մայիսի 20
Ժամը` 12:00
Վայրը՝ Կրթահամալիրի Տեխնոպարկ
Պատասխանատուներ՝ Գնել Հարությունյան, Հովհաննես Սարգսյան (շրջանավարտ)

Վերջապես տեղի կունենա բոլորի կողմից երկար սպասված Եռաչափ մոդելների ցուցահանդես-վաճառքը, որի շրջանակում կցուցադրենք Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների աշխատանքները, հմտությունները, «Եռաչափ տպիչ» ընտրության դասընթացին արված աշխատանքները։ Սովորողների հետ աշխատել ենք երկար ժամանակ, ունեցել ենք բավականին շատ պրակտիկ դասեր։ Սովորողները սիրով են այցելել դասերին, աշխատել ենք ժրաջան, որպեսզի ցուցադրությանն ունենանք ամբողջական ներկայացման նյութ։

Սովորողները կպատմեն, կներկայացնեն այս ուսումնական շրջանի՝ իրենց արած աշխատանքներիը, կխոսեն գործընթացի մասին։

Աղբյուրը