• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոբելյանական համերգ

 
Հարգելի բարեկամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն իր տասնամյա գործունեության առիթվ մայիսի 18-ին ժամը 15.15, հրավիրում է «ԱրտաՍահման» սրահ` հոբելյանական համերգի (Հասցե Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 69/1):
 
 
 
 
 
 
 
Ծրագրում՝ 

Մ. Եկմալյան

  • Ով հայոց աշխարհ

Ե. Երկանյան

  • Այսօր ցնծան
  • Առավոտ լուսո

Կոմիտաս

  • Երկնքի աստղերը
  • Ծաղիկ ունեմ նարընջի
  • Յար ջան, արի
  • Քելեր ցոլեր
  • Չինար ես
  • Եկեք տեսեք

է. Հովհաննիսյան

  • Անուշ անուջով

Ե․ Երկանյան

  • Էլեգիա
  • Հոյ իմ նազանի յարը

Տ․ Մանսուրյան

  • Ես իմ անուշ Հայաստանի․ միասնական կատարում

Նվագակցողներ` Լիլիթ Առաքելյան, Լաերտ Գրիգորյան

Համերգի ընթացքում կհնչեն նաև կրթահամալիրի դասավանդողների գործիքային կատարումներ:

Երգչախմբի մասին.
2012թ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հրավեր-առաջարկով խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնեց ուսուցիչների բազմաձայն երգչախումբ` «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը:
Երգչախումբը կրթահամալիրի «Հոգևոր Հայաստան» նախագծով, հայրենագիտական-կրթամշակութային արշավներով Կոմիտաս, հայ ազգային երաժշտություն է տարածում, ուսուցանում Հայաստանի մարզերում. քաղաքներում, գյուղերում, եկեղեցիներում, դպրոցներում, հրապարակներում:
2020թ երգչախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի ֆիզիկական բացակայությունից հետո երգչախումբը վերանվանվեց նրա անունով` «Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ»:
Այժմ այն ղեկավարում է կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Մարինե Ոսկանյանը:
 
Երգչախմբի համակարգող՝ Արմինե Թոփչյան:
Ազդագիրը՝ Կարինե Մացակյանի: