• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում

Հարգելի բարեկամ, ապրիլի 20-ին, ժամը՝ 15.15, կրթահամալիրի Մարմարյա սրահում (Բաբաջանյան 25) աննախադեպ համերգ է: 

Կրթահամալիրում նվագելու է  Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Ծրագրում կհնչեն համաշխարհային և հայ դասականների ստեղծագործություններ`

  • Ի. Ս. Բախ. Արիա սի մինոր սյուիտից
  • Վ. Ա. Մոցարտ. դիվերտիսմենտ
  • Յ. Բրամս. Հունգարական պարեր
  • Դ. Շոստակովիչ. Վալս
  • Կոմիտաս-Ասլամազյան. Մանրանվագներ
  • Ա. Խաչատրյան. «Սուսերով պար»

Համերգին մասնակցում են նաև կրթահամալիրի երաժշտության դպրոցի դասավանդողներ Լիլիթ Գրիգորյանը (ջութակ), Լիլիթ Առաքելյանը (դաշնամուր):

 

2019թ. հունվարից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը՝ հյուրընկալելով հանրապետության և արտերկրի տաղանդաշատ անհատ և վոկալ-գործիքային խմբերի, դասավանդողների, սովորողների խմբերի: Ինչպես նշում է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը՝ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկը հանրային ճաշակի ձևավորման խթան է:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

2011 թվականից ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն  է  Վահան Մարտիրոսյանը: Մաեստրո Վահան Մարտիրոսյանի տարատեսակ ներդրումներից առանձնանում է «Ճանապարհ տաղանդներին» նախագծի նախաձեռնումը, ինչի շնորհիվ բազում երաժիշտներ հնարավորություն ստացան հանդես գալ ՀՊԿՆ-ի հետ և ձեռք բերել բեմական փորձ:

 

Ցուցապաստառի ձևավորումը՝ Կարինե Մացակյանի:
Ավելին՝ երաժշտության ուսումնական կենտրոնի բլոգում: