• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրասենյակի ղեկավարի պաշտոնական հրահանգ

  1. ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի (կառուցվածքային ստորաբաժանման) գրասենյակի ղեկավարին (այսուհետ` գրասենյակի ղեկավար) աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի հետ:
  2. Գրասենյակի ղեկավարը պիտի ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, ազատ տիրապետի գրական հայերենին, համակարգչային MS Office ծրագրին, ինտերնետին, գործնական գրությունների կազմմանը: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
  3. Գրասենյակի ղեկավարը ապահովվում է աշխատանքային պատշաճ պայմաններով (առանձնասենյակ, համակարգիչ, տպիչ, ինտերնետ, չհրկիզվող պահարան, հեռախոս և այլն):
  4. Գրասենյակի ղեկավարը աշխատում է շաբաթական 5 օր: Աշխատանքի սկիզբը՝ ժ. 8:45, ավարտը` ժ. 17։30:
  5. Աշխատանքային ժամերի սահմաններում սահմանված կարգով նախատեսվում է ընդմիջում` 30 րոպե տևողությամբ:
  6. Գրասենյակի ղեկավարը նյութական պատասխանատվություն է կրում մասնաճյուղի գրասենյակում պահպանվող գույքի, ուսուցման միջոցների, փաստաթղթերի համար:
  7. Գրասենյակի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինում է մասնաճյուղի ղեկավարը կամ մասնաճյուղի ղեկավարի լիազորած անձը:
  8. Գրասենյակի ղեկավարի աշխատանքները համակարգում է տնօրենի աշխատակազմի ղեկավարը:
  9. Գրասենյակի ղեկավարը ըստ սահմանված կարգի`
  • ծանոթացնում է մասնաճյուղերի աշխատողներին կրթահամալիրի ներքին իրավական ակտերին.
  • կազմում է մասնաճյուղի աշխատողների և սովորողների (սաների) մասին տեղեկատվական բազան, օպերատիվ փոփոխություններ կատարում նրանում.
  • կազմակերպում է մասնաճյուղերին առնչվող տեղեկատվության ստացումը, տարածումը և պահպանումը.
  • լրացնում է դասավանդողների և այլ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման թերթիկը, տեղեկություններ ներկայացնում կրթահամալիրի հաշվապահություն.
  • վարում է սովորողի (սանի) անձնական գործը, հատկացնում անհրաժեշտ տեղեկանքներ.
  • կազմում է մասնաճյուղի դասացուցակը, ներկայացնում հաստատման և փոփոխություններ կատարում դասացուցակում.
  • մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ ապահովում է բացակա դասավանդողին փոխարինումը
  • վարում է սովորողների շարժմտյանը, մատենավարությունը.
  • ապահովում է, որ դասը սկսվելուց 15 րոպե առաջ բաց լինեն ուսումնական սենյակները.
  • համակարգում է ընթերցասրահի, տեսասրահի և ուսումնական այլ սրահների զբաղվածությունը.
  • պահպանում է ուսումնական այլ միջոցները և հատկացնում դրանք ուսումնական նպատակով.
  • իրականացնում է սովորողների (սաների) հաճախումների հաշվառումը.
  • անհրաժեշտության դեպքում մասնակցում է սովորողների գիտելիքների ստուգմանը, ստուգման արդյունքների մասին տեղեկացնում սովորողներին և ծնողներին.
  • մասնակցում է պետական ամփոփիչ ստուգման հանձնաժողովի աշխատանքին՝ որպես հանձնաժողովի քարտուղար
  • պատասխանում է հեռախոսազանգերին, վարում մասնաճյուղի գրագրությունը և ապահովում էլեկտրոնային հաղորդակցությունը.
  • հետևում է ուսումնառության պայմանագրով (այդ թվում` պայմանագրի լրացումներով) որոշված, փոխանցումով կատարվող լրավճարներին՝ յուրաքանչյուր ամսվա վերջում տնօրենի գրասենյակին ներկայացնելով հավաքագրման արդյունքները.
  • մասնակցում է կրթահամալիրի փոխադրամիջոցներից օգտվողների փոխադրման կազմակերպմանը: