• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում․ 2022-2023 ուսումնական տարի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեռավար ուսուցման ծրագիրը շարունակում է ընդունելությունը հեռավար ուսուցմամբ 1-12-րդ դասարաններում, Քոլեջում։

Հեռավար ուսուցումը հանրակրթության օրենքով սահմանված կրթության կազմակերպման ձևերից է։

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում երկար ճանապարհ է անցել․ գործող ծրագիր է։ Ծրագրում կարող են ընդգրկվել սովորողներ՝

  • աշխարհի բոլոր ծայրերից
  • Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից
  • Առկա ուսուցումը ժամանակավորապես հեռավար ուսուցման ձևով փոխարինել ցանկացող սովորողները (առողջական, ընտանեկան տարբեր խնդիրներ)։

Հեռավար ուսուցումը կազմակերպվում ՝

  • կոնկրետ տարիքային խմբի համար նախատեսված ուսումնական պլանի բաղադրիչներով, առարկայացանկով, անհատական մոտեցմամբ
  • հաշվի է առնվում սովորողի բնակության վայրի ժամանակային տարբերություները, անհատ սովորողի պահանջմունքը, հմտությունները

Ընդունելության պայմանները՝ ծանոթություն կրթական ծրագրերին անհատական ուսումնական պլանի կազմում, ուսումնառության պայմանագրի կնքում, մասնակցություն «Մուտք կրթահամալիր» առցանց կամ առկա ճամբարներին։

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված սովորողը կարող է անցում կատարել առկա ուսուցման և հակառակը․ ուսումնառության պայմանագրում համապատասխան փոփոխությունների արձանագրումից հետո։

Հեռավար ուսուցմամբ սովորողը մասնակցում է կրթահամալիրի տարեկան հաստատված ուսումնական օրացուցային նախագծերին, ճամբարներին։

9-րդ և 12-րդ դասարանում՝ ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգով, սովորողը քննություն է հանձնում։

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված սովորողը կարող է օգտվել կրթահամալիրի մեդիառեսուրսներից՝ կայք, ուսումնական բլոգներ, մեդիագրադարան, այլ։

Ում և ինչպես դիմել

Կրթահամալիրի դպրոցիների, Քոլեջի ղեկավարներ՝

Արևելյան դպրոց, Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 744 380, ղեկավար` Նառա Նիկողոսյան, 094 208 440, [email protected]

Արևմտյան դպրոց,  Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս` 742 172, ղեկավար` Գոհար Բալջյան, 093 133 807, [email protected]

Հյուսիսային դպրոց,  Րաֆֆու 69/1, հեռախոս` 735 210, ղեկավար` Քնարիկ Ներսիսյան,  077 788 284,  [email protected]

Հարավային դպրոց, Իսակովի 52/6, հեռախոս` 736 100, ղեկավար` Շամիրամ Պողոսյան, 094 211 291, [email protected]

Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 732 330, ղեկավար`Լուսինե Բուշ,  093 245 025, [email protected]

Ավագ դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 740 042, ղեկավար`Մարթա Ասատրյան, 095 617 070,  [email protected]

Քոլեջ, Անդրանիկի 92/1, հեռախոս` 740 022, ղեկավար Տաթև Բլեյան,  077 092 848, [email protected]

Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան, [email protected]

Մանկավարժության կենտրոնի ղեկավար՝ Լուսինե Փաշայան, [email protected]