• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ

Մրցույթ՝ «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով՝ Չարենցի 125-ամյակի առթիվ

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:

Մրցույթի նպատակն է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

  • մարտի 9-ից 13-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կհրապարակվի Եղիշե Չարենցի չափածո որևէ ստեղծագործությունից քառատող հատված՝ բառերի խառը դասավորությամբ,
  • այն աշակերտը, ով առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի չափածո քառատողի ճիշտ տարբերակը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված տարբերակից հետո պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, դպրոց, դասարան:
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ե. Չարենցի տուն-թանգարանի խրախուսական նվերներով:

Աղբյուրը