• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով

-Իմ մայրիկը աշխարհի ամենասիրունն է:
-Իմ մայրիկը ամենաբարի մայրիկն է:
-Իմ մայրիկի պատրաստած ճաշերը շա՜տ համով են:
Այսպես են նկարագրում իրենց մայրիկներին մեր 5-6 տարեկանները: Իսկ թե ինչպես են կարողանում նկարել նրանց դիմանկարները, դիտեք ինքներդ: 

Հագանք մեր աշխատանքային գոգնոցները,  նախապատրաստեցինք սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, սև մատիտ, հյութի ձողիկներ, անձեռոցիկ։ Ունկնդրելով երաժշտությունը (Շոպեն)՝ սկսեցինք նկարել մայրիկների դիմանկարները։ Նկարելուց հետո, թղթի վրա ջրաներկի գունավոր կաթիլներ ավեացրեցինք, և հյութ խմելու ձողիկովներով փչեցինք գունավոր կաթիլները, նկարեցինք մայրիկների մազերը։ Նկարչությունը դարձավ նաև շնչառական խաղ։