• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծիսական Տրնդեզ Աշտարակում. նախագծի ամփոփում

Արևելյան դպրոցի 3.1, 3.4 և 2.5 դասարանների սովորողներն այս անգամ կրթական փոխանակման ծրագրով այցելել էին Աշտարակ՝ տեղի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի սովորողների հետ Տյառնընդառաջի ծեսն իրականացնելու: Վերջիններիս հետ բարեկամությունը վաղեմի է, և ոչ մի հարմար առիթ բաց չենք թողնում միասին լինելու, իրարից սովորելու համար: Մեզ հաճելիորեն զարմացրեց, թե ինչքան խնամքով ու լավ էին ծեսին նախապատրաստվել աշտարակցիները․ սովորել էին նախապես ուղարկված ծիսական երգերը, պարերը, ծիսական շատ համեղ հյուրասիրություն էին պատրաստել: Միասին երգեցինք, պարեցինք, թռանք կրակի վրայով և պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք համատեղ հավես ու հետաքրքիր նախագծեր իրականացնել:

Նախագծին խնամքով նախապատրաստվել էին նաև Սեբաստացիները: Մեր աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։