• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կազմակերպիչը՝ 4-5-րդ դասարանների մարզիչ

Նկարագրություն: 
Ուսումնական պլանով կրթահամալիրում 4-5-րդ դասարանների ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող։ Նոր կազմակերպմամբ մարզական այս գործունեությունը ղեկավարելու, իրականացնելու են դպրոցի կազմակերպիչները, ովքեր զուգահեռ նաև վերապատրաստում կանցնեն։ Արևմուտքի առաջամարտիկները՝ կազմակերպիչ Սոնա Փափազյանը և երկարացված օրվա կազմակերպիչ Մադլեն Թերզյանը, մարզական, բարձր տրամադրությամբ, պատրաստված այսօր մեկնարկը տվին։ Սովորողները նույնպես պատրաստված էին, մարզական։ Բաղադրիչներն էին մարմնամարզական վարժություններն ու վազքը։ Հաշվեցինք՝ ամեն անգամ քառասուն րոպեում ինչ բաղադրիչներ կարող են լինել։ Ժամանակի մեջ ներառվում է հանդերձարանային մասը, հիգիենան, որը հնարավոր արագ անելը նույնպես կարողության ցուցանիշ պետք է դառնա։ Վաղը 4-րդ դասարանների հետ կաշխատի երկարացված օրվա կազմակերպիչ Մելինե Սիմոնյանը։