• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագիր 2022

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար։ 

Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում։

  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի մշակման բաց համակարգ։ 
  • Կրթահամալիրի զարգացման 2023-2025թթ ծրագիր։
    2022 թ., 2023-2025թթ ծրագրերի  հավելվածներ ըստ մասնաճյուղերի։
  • Հեղինակային կրթական ծրագրերի մշակման, լրամշակման ցանցային բաց համակարգի կազմակերպում։ 
    Կրթահամալիրի, բլեյան կրթական բաց ցանցի 2022-2023 ուստարվա օրացույց։ Ուսումնական օրացույցի հավելվածներ՝ ըստ ամիսների, դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի օրացույցներ, օրական աշխատակարգեր։
    2022-2023 ուստարվա ուսումնական պլաններ՝ հինգ տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-11-րդ, 12-րդ։ Ուսուցման կազմակերպման կարգերի լրամշակում։ Հեղինակային կրթական ծրագրի առկա, հեռավար (նաև ընտանեկան) ձևերով, ինքնակրթության նախագծերով, տարբեր ձև․երի համակցումով կազմակեպման մոդուլների մշակում։ 
    Հեղինակային կրթական ծրագրով գիտափորձերի, փորձարարական ծրագրերի մշակումներ, իրականացման արդյունքների ներկայացման, ամփոփման նախագծեր։
    Դասընթացների ծրագրերի լրամշակում։ Հեղինակային կրթական ծրագրով նոր  դասընթացներ։ Արևմտահայերենի հանրակրթական նոր ծրագիր, նախագծեր «Յառաջ» արևմտահայերենի կենտրոնի գործընկերությամբ։ Բլեյան կրթական բաց ցանցի 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-11-րդ, 12-րդ դասարանում սովորողների, մանկավարժական աշխատողների  անհատական պլաններ ըստ ուսումնական շրջանների։ 
    2022-2023 ուստարվա համար «Գնահատումը կրթահամալիրում» փաթեթի նորացում։

    Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթության, սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման ծրագրերի, նախագծերի մշակում։ 
  • Հանրակրթական ծրագրերի կազմակերպումը շուրջտարյա նախագծերով։
    Ուսումնական բաց, համագործակցային նախագծեր, այդ թվում՝ տեխնոլոգիական հանրակրթության, արտադրությամբ ուսուցման, բլոգային, վլոգային, ընթերցողական,  մեդիանյութերի ստեղծման, հասարակագիտական, քաղաքացիական, բնապահպանական, միջմշակութային, համերգային, փառատոնային, ստուգատեսների, մարզական, ռազմամարզական, այլ։ «Անթափոն կենցաղ» նախագիծ. թափոնների հավաքման և մշակման ուսումնաարտադրական արհեստանոցի գործունեություն։
    2021-2023 ուստարվա 3-4-րդ շրջանների, 2022-2023 ուստարվա 1-2-րդ շրջանների, լրացուցիչ կրթության՝ «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» բաց նախագծերի, տնային ուսումնական աշխատանքի (որպես խորացված ուսուցման, նախասիրության զարգացման նախագիծ), մասնագիտական կողմնորոշման, ինքնակրթության, ընտանեկան կրթության նախագծեր։
    Հեղինակային կրթական ծրագրերի 2021-2022 ուսումնական տարվա փորձի ուսումնասիրության-ներկայացման նախագծեր, այդ թվում՝ հակաբացիլ ուսումնական միջավայրի կազմակերպման, առկա, առցանց, հեռավար, ընտանեկան, ինքնուսուցման նախագծերի, 2021-2022 ուստարվա 2-րդ, 3-րդ ուսումնական շրջանների, ուսումնական տարվա արդյունքների գնահատման։
    Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողի, սովորողի անհատական պլանին, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջների լրամշակում։ Մասնագիտական զարգացման նախագծեր։ 
  • Կրթահամալիրի կանոնադրության փոփոխություն։
  • Բլեյան կրթական բաց ցանցի փաթեթի մշակում։
  • Ուսումնական նյութական, մեդիա բաց-հակաբացիլ միջավայրերի զարգացում։
  • 2022-2023 ուսումնական տարվա սովորողների ընդունելության կազմակերպում։ Մուտքի ճամբարներ։ 
  • Կրթահամալիրի մասնաժողովի, մանկավարժության լաբորատորիայի, մասնախմբերի, մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի գործունեություն։
    Մանկավարժական աշխատողների ընդունելության բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա վերապատրաստումների կազմակերպում՝ առկա, հեռավար-առցանց, առկայի-առցանցի համադրումով, մասնակիցների հայտով, այդ թվում՝ «Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրին. բլոգներով-նախագծերով ուսուցման կազմակերպում», նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների, հանրակրթական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության դասավանդողների, կազմակերպիչների, այլ։
    Մենթորական բաց լաբորատորիայի գործունեություն։ 
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական մայիսյան, աշնանային ամենամյա 17-րդ հավաքներ։
    Սեբաստացու օրեր. հանրակրթական երկրագործության ամենամյա ստուգտես։   
  1. Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր

  • 2-5 տարեկանների խմբերում մանկան ինքնուրույնության զարգացման, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման, մանկական ծեսի  ամենշաբաթյա նախագծեր։  
  • Լողափնյա պարտեզ։
  • Ընտանեկան նախագծեր, «Պարտեզ ընտանիքում»։
  • Համայնքային ծեսերի նախագծեր։ 
  • Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում 2-5 տարեկանների դաստիարակների բլոգների, դաստիարակների լաբորատորիայի, «Պարտեզ» բլոգների  միջոցով։
  • Դաստիարակների լաբորատորիայի նախագծեր։  
     
  1. Սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանություն։ Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպիչ ուսումնական կենտրոնների պահպանություն։
  • Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպիչ ուսումնական 10 կենտրոն (3550 սովորող), ստեղծագործական 12 խումբ (250 անդամ), ուսումնական ֆլեշմոբների, ստուգատեսների, փառատոների, ճամբարների, այդ թվում՝ ռազմամարզական, ավելի քան 6000 շահառու։ Ուսումնական կենտրոններում սովորողների նախասիրությունների զարգացման դասընթացների, նախագծերի, ակումբների, մասնագիտական կողմնորոշման նախագծերի կազմակերպում։  
  • Ամենամսյա ուսումնական ֆլեշմոբներ։
  • Ամենամյա հանրակրթական ստուգատեսներ, այդ թվում՝ հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստեղծագործության, ձմեռային մարմնամարզական, ազգագրական, ընթերցողական, մայրենիի (այդ թվում՝ արևմտահայերենի), թարգմանական,  լրագրողական-հասարակագիտական նախագծերի, տեխնոլոգիական, բնապահպանական նախագծերի, քանդակագործության, արտ-միջավայրի, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի-վլոգերության, ազգագրական ամառային, հայրենագիտական, ռազմամարզական ամառային խաղերի, աշնանային մարզական, Գեղարվեստը կրթահամալիրում, Հակաբացիլ Կոմիտաս, «Սեբաստացու օրեր», «Լույսեր, գույներ, ձայներ, ղողանջներ, ազդեցություններ։
  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունվարյան, հունիսյան ուսումնական ճամբարներ, մայիսյան, սեպտեմբերյան, նոյեմբերյան ստեղծագործական հավաք-նախագծային ուսուցման ստուգատեսներ։
  • Շուրջտարյա ռազմամարզական, արշավախմբային, հայրենագիտական, բնապահպանական գործունեության նախագծեր, այդ թվում՝ Արատեսում շուրջտարյա, Սևանի ավազանում ամառային ճամբարների կազմակերպում, լրացուցիչ կրթության ճամբարներ նաև սովորողների ուսումնական արձակուրդների շրջանում, գյուղական ճամբարներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Գագարին» նախագծի, Վայոց ձորի գյուղերում։
  • Համերգ-ցուցադրություն-ներկայացումներ։
  • Հանդիպում-վարպետության պարապմունքներ։
  • Տեխնոլոգիական հանրակրթություն արտադրական ուսուցման նախագծերով, այդ թվում՝ երկրագործական, կենդանիների և բույսերի խնամքի-բազմացման, խաղողի և գինու արտադրության, մեղվաբուծության, չորանոցի-չրանոցի, գյուղատնտեսական մթերքի արտադրության, գրքի թվայնացման, էլեկտրոնային գրքի ստեղծման, ձևավորման, հրատարակման, ծեսի-տոնի կազմակերպման։
  • Մանկավարժության կենտրոնում՝ մանկավարժական շուրջտարյա դպրոցի, մանկավարժական բաց ճամբարների, վերապատրաստման դասընթացների կազմակերպում։  Մանկավարժական նորարարության բաց ճամբարներ։
  • Արատեսը՝ դպրոց բնության գրկում, ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական, ընտանեկան շուրջտարյա ճամբարներ, բարձր լեռնային պայմաններում մասնագիտական ուսուցման բազա։
  • Ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոնի գործարկում։ 
  • Ուսումնական կենտրոնների, ակումբների նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում՝ կրթահամալիրի միջավայրում, հեռավար կամ նախագծի տեղայնացմամբ։ 
  • Նախագծերի կազմակերպման մեջ՝ միջազգային ծրագրերի, մրցույթների, նախագծերի մասնակցություն, գործընկերների մասնագիտական, նյութական, կազմակերպական աջակցությամբ համագործակցային  նախագծեր «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամի, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի,  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանություն» հիմնադրամի, «Արավես» ՀԿ-ի հետ, ԵՊՀ-ի, Երիտասարդ կենսաբանների ընկերության, բնապահպանական, մշակութային, գիտական այլ կազմակերպությունների, անհատների հետ։ 
  • Արևորդի հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում էկոակումբների ստեղծում։
  • Եվրասիա հիմնադրամի հետ համագործակցություն․ կրթական բաց ու տարատարիք աշխատարանների ստեղծում, գործարկում։
  • Բուն TV-ի հետ համագործակցային նախագծեր․ կրթահամալիրի Սեբաստացի TV-ի հեռարձակումները Բուն TV-ի եթերում։
  • Միջազգային ճամբարների, ծրագրի, ստեղծագործական հավաքների՝ ֆիզիկական միջավայրում, հեռավար, առցանց մասնակցության նախագծեր՝ հայ-վրացական, Երևան-Ստամբուլ, Երևան-Փարիզ, հայ-իտալական, հայ-իրանական կամուրջների նախագծերի կազմակերպում, զարգացում՝ նոր գործընկերների ներգրավմամբ։  
  • Մասնակցություն դրամաշնորհային ծրագրերի, մրցույթների։
     
  1. Բլեյան բաց ցանցի,  հեղինակային մանկավարժության տարածման գործընկերային նախագծեր

Հեղինակային մանկավարժության գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, գործընկեր այլ կազմակերպությունների և անհատների հետ նորարարական մանկավարժական ծրագրեր, գիտափորձերի։ 

  • Կրթահամալիրի, հեղինակային մանկավարժության փորձով Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, ՀՀ ԿԳՄՍՆ, «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամների հետ հանրակրթական փորձարարական ծրագրի աշխատանք։ Սևան համայնքի «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը 2022թ. սկսում է փորձարարական կրթական ծրագրի մշակման, ներդրման աշխատանքը՝ ներգրավելով «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, Սևան համայնքի, այլ աջակիցների, ունենալով կրթահամալիրի մենթորական աջակցությունը։
    Աշխատանք «Ծաղկունք բաց դպրոցի» հետ, ըստ հետևյալ ուղղությունների․
    • «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի նախակրթարան
    • Մանկավարժության լաբորատորիա
    • Ուսուցում ծեսով։ Գյուղական ծես՝ հաց ու հարսանիք։ «Ցտեսություն» նախագիծը 12-րդ դասարանում։
    • Հիմնական դպրոցի շրջանավարտ։9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորշման նախագիծ։
    • Միջին մասնագիտական փորձնական ծրագիր
    • Գյուղական ճամբարներ
    • Ուսումնական միջավայրի թվայնացում
    • «Անթափոն կենցաղ» նախագիծ։
    • Ձմեռային մարզաձևերը և խաղեր
    • Մասնագիտական զարգացում կրթահամալիրի օրացույցով 
  • ՀՀ Վայոց ձորի մարզում մարզպետարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքված հուշագրի շրջանակում գործընկերային նախագծեր՝ ՀՀ Վայոց ձորի մարզում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, փոքրաքանակ աշակերտներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանք, մարզի ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար կամավոր վերապատրաստման և մասնագիտական զարգացման պարապմունքների, մարզի դպրոցների և կրթահամալիրի սովորողների համատեղ ճամբարների կազմակերպում, բնապահպանական, հայրենագիտական նախագծերի իրականացում։
  • Հեղինակային կրթական ծրագրերի շահառուների նախաձեռնությամբ հեղինակային կրթական ծրագրով նախակրթարանի, դպրոց-պարտեզի ստեղծման, ուսումնական նախագծերով գործընկերության համաձայնեցված նախագծեր Երևանում, հանրապետության մարզերում, համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական կենտրոններում։ 

ՀՀ ԿԳՄՍՆ հետ 14.02.2022թ. N ԿԴ-1146/11014 պայմանագիրը

Հավելվածը

Կրթահամալիրի նյութական միջավայրի 2022թ․ զարգացման-բարելավման աշխատանքների ծրագիր