• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհրդի ընտրություններ

Հարգելի՛ ծնող,  կրթահամալիրի կառավարման խորհրդի  նոր կազմի ընտրությունը շարունակվում է։ Շնորհակալ ենք թեկնածուների առաջադրման փուլում ակտիվ մասնակցության համար։ Այսօր սկսվում է քվեարկության փուլը։ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, ավագ դպրոցի սովորողների ծնողների տասներկու թեկնածուներից կրթահամալիրի ծնողական համայնքը խորհրդի կազմում ընտրում է 4 անդամի՝ երկուսին դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից։ Խնդրում ենք մասնակցել կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամների ընտրությանը՝ քվեարկելով դպրոց-պարտեզների սովորողների ծնողներից մեկի և միջին, ավագ դպրոցների սովորողների ծնողներից մեկի օգտին։ 

Թեկնածուների մասին տեղեկությունը, քվեաթերթիկը՝ կրթահամալիրի խորհրդի բլոգում:

Քվեարկության ավարտը՝ փետրվարի 9, ժամը՝ 12:00: Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր ծնող կարող է միայն մեկ անգամ քվեարկել։