• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներառականության օր կրթահամալիրում

2019թ. սեպտեմբերի 6, ժամը 10.00-16։30, Մայր դպրոց

Նախաձեռնողներ՝ ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ, «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպություններ։

Նախաձեռնությունը՝ Օլեգ Կոպելշիկովի («Սպիտակ ձեռնափայտ»), Սամվել Ռոստոմյանի (հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ)

Ծրագրում՝

10.30 – 13.00՝ «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար». սեմինար «Սեբաստիա» համերգասրահում

  • «Extrability. հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարողությունները»
    Օլեգ Կոպելշիկով՝ «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպության նախագահ,
  • «Խնդիրներ և հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս»
    Յոհաննես Մարսել՝ Շվեդիայի հատուկ (ԱՍՀ երեխաների) դպրոցի ուսուցիչ:

Այս սեմինարի շրջանակում կլինեն նաև գործնական վարժություններ` օգտագործելով աչքերը կապելու թաշկինակներ, շոշափող ձեռնափայտ, ժեստերի լեզու և հաշմանդամի անվասայլակ, որոնք օգնում են հաղթահարել ներառող փոխազդեցության ժամանակ առաջացող հոգեբանական արգելքները:

13.00 – 14.00՝ ընդմիջում․ Միջին դպրոցի ակումբ

14.00 – 14.15՝ երիտասարդական ներառական խաղերի հանդիսավոր բացում. Մարմարյա սրահ

14.15 – 16.00՝ երիտասարդական ներառական խաղեր՝  վարպետության պարապմունքներով. Մարմարյա սրահ, խաղային մարզադահլիճ։

16.00 – 16.30՝ ներառական խաղերի հանդիսավոր փակում. Մարմարյա սրահ (պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան)

Ծրագրում՝ 

  • Հաղթողների պարգևատրում
  • Համերգ՝ կրթահամալիրի և խուլերի հատուկ դպրոցների սովորողների ստեղծագործական համարներով (ժեստերի երգեցողություն)

Մասնակիցներ՝

  • Սեմինարի՝
    կրթահամալիրի աջակցության մասնագետներ, երկարացված օրվա կազմակերպիչներ,
    միջին, ավագ դպրոցների սովորողներ՝ առանձնահատուկ կարիքով և ոչ միայն,
    ծնողներ, այլ մարդիկ
  • Խաղերի՝
    խուլերի դպրոցի նախագծային խումբ,
    կրթահամալիրից մասնակիցները՝ միջին և ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ, ծնողներ։

Կազմակերպիչներ՝

  • «Սպիտակ ձեռնափայտ», «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների անդամներ
  • Կրթահամալիրից՝
    Աննա Ֆրանգյան՝ նախաձեռնողների, ոչ կրթահամալիրից մասնակիցների հետ կապի պատասխանատու
    Ջուլի Սիմոնյան՝ սեմինարի կազմակերպման, տեխնիկական սպասարկման պատասխանատու
    Սյուզի Մարգարյան՝ Մարմարյա սրահի, երիտասարդական խաղերի բացման, փակման ծրագրի պատասխանատու
    Ռիմա Երեմյան, Մարալ Կարապետյան՝ կրթահամալիրի կողմից ներկայացվող խաղերի պատասխանատու
    Գոհար Եղոյան՝ ընդմիջման կազմակերպման պատասխանատու

Ֆեյսբուքյան իվենթի հղումը

Նյութի աղբյուրը՝ մանկավարժության կենտրոնի բլոգ