• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
16.08․2019թ.

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 5  սովորող և 2 ուսուցիչ ստացել են Վադուլ լուի Վոդեի (Մոլդովայի Հանրապետություն) միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի մասնակցության հրավեր։ Խումբը պատրաստվել է, ծնողների գրավոր համաձայնությամբ ս.թ. օգոստոսի 19-ին մեկնում է Վադուլ լուի Վոդե։ Ճամբարի մասնակիցների տեղափոխումը Երևան-Մոսկվա-Քիշինյով-Մոսկվա-Երևան երթուղով կազմակերպվում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրով։ Այդ նպատակով.

  • ճամփորդության և ճամբարի մասնակցության ծրագիրը ճանաչել  ուսումնական նախագիծ՝ սահմանված կարգով այն լուսաբանելով mskh.am-ում.
  • հաստատել նախագծային խմբի կազմը (հավելված 1), ղեկավարներին՝ Աշոտ Տիգրանյան, Լիլիթ Յախինյան.
  • ընդունել ի գիտություն ղեկավարների ներկայացրած ճամփորդության երթուղին, ճամբարային ծրագիրը (հավելված 2), որ արժանացել են ծնողների, սովորողների հավանությանը.
  • խմբի մեկնումը՝ օգոստոսի 19-ին, ժամը՝ 08․05 «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա-Քիշինյով երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 25-ին, ժամը՝ 05․20 Քիշինյով-Մոսկվա-Երևան երթուղով․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակից սովորողներին, ծնողներին.
  • նախագծի ղեկավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն, կազմակերպել կլոր սեղան։

Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող`     Գ․ Հակոբյան

Հավելված 1
Վադուլ լուի Վոդեի միջազգային պատանեկան ճամբարի մասնակիցների ցուցակ

  1. Աշոտ Տիգրանյան - ղեկավար
  2. Լիլիթ Յախինյան - ղեկավար

Սովորողներ

  1. Նարեկ Խաչատրյան - 10-րդ դասարան
  2. Իլոնա Սահակյան - 9-րդ դասարան
  3. Արեգ Սերոբյան - 10-րդ դասարան
  4. Մերի Թոռունյան - 9-րդ դասարան
  5. Միքայել Հարությունյան - 10-րդ դասարան