• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան Արատեսում

Հրավիրում ենք օգոստոսի 16-ին՝ ժամը 12։00, Արատեսի դպրական կենտրոն՝ կլոր սեղանի. ներկայացնում ենք բաց ճամբարը։

Կլոր սեղանը վարում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Ծրագրում՝

  • ճամբարի ամառային փուլը
  • ճամբարը սեպտեմբեր-հոկտեմբերին
  • խաղողօրհնեքի ծիսական երգի-պարի ուսուցում։

Ճամբարի 5-օրյա այս փուլի մասնակիցները Արցախի Ասկերանի շրջանի, Ապարանի, Աշտարակի և կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներն են։ 

Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի տեղը տեսեք քարտեզի վրա (Երևան-Եղեգնաձոր մայրուղու Գետափի խաչմերուկից 30 կմ հեռավորության վրա)։

Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել 094314193 համարով։

Լուսանկարը՝ Մարետ Սիմոնյանի