• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի։

Աշխատանքի նկարագրությունը՝

  • Զարգացնել եւ իրականացնել ՄՌԿ ռազմավարություններ, համակարգեր եւ գործընթացներ
  • Թարմացնել բոլոր թափուր հաստիքների պահանջները եւ աշխատանքի նկարագրությունները
  • Կառավարել հավաքագրման, աշխատակիցների ընտրության, ադապտացման եւ ուսուցման գործընթացները
  • Իրականացնել եւ վերլուծել անձնակազմի կարիքների եւ կատարողականի գնահատման գործընթացները
  • Մասնակցել անձնակազմի մոտիվացիայի համակարգի զարգացմանը
  • Համագործակցել մասնագիտական միությունների, բուհ-երի և այլ համայնքների հետ` որակյալ կադրերի պահուստ ձևավորելու նպատակով
  • Ղեկավարել բուհ-երի հետ իրականացվող ուսումնական պրակտիկայի ծրագրերը
  • Կազմակերպել հանրապետության  այլ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ղեկավարների վերապատրաստումներ հեղինակային կրթական ծրագրով

Ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա փորձ HR ոլորտում
  • Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Խնդիրների լուծման եւ արագ որոշումներ կայացնելու հմտություններ
  • Պլանավորման եւ կազմակերպչական հմտություններ
  • Ժամանակը եւ աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություններ
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Համակարգչի իմացություն՝ MS Office փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի իմացություն), Internet ծրագրերին տիրապետում։

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք Ձեր CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: