• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մայրենի լեզու դասավանդողի։ 

Կրթահամալիրում մայրենի դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն.
  • գիտի գրաբար, արևմտահայերեն, կարողանում է գրաբար կարդալ Նոր Կտակարանը, հայ հին գրականությունը.
  • սիրում է գրականությունը, ունի ամենօրյա գրական ընթերցանության սովորություն. 
  • սիրում և կարողանում է լուծել լեզվաբանական խնդիրներ.
  • զբաղվում է խոսքային ստեղծական գործունեությամբ, թարգմանությամբ, վարում է իր բլոգը.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • կարողանում է.
    կազմել մայրենիի գործնական ուսուցման, սովորողի ընտրությամբ քերականության, գրականության դասընթացների ծրագրեր, 
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար, 
    կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
    ճամփորդել սովորողների հետ.
    կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց