• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջադրանք մայրենիից 7-9 դասարանի սովորողների համար

 

 

Սիրելինե՛րս,  սկսվել են  ամառային արձակուրդները,  և  դուք վայելում եք այն: Հասել է Հայաստանի  ամենաչքնաղ միրգը` անուշահամ ծիրանը: Կերե՛ք այն ու թող անու՛շ լինի: Թվային տեսախցիկդ ու  ձայնագրիչդ քեզ հետ են,  ծիրանի ու ծիրանենու  ֆոտոշարք արա՛,  ապա գտի՛ր, ուսումնասիրի՛ր դարձվածքներ,  ավանդություններ ծիրանի մասին, ծիրան – ծիրանենի - արքայական ծիրանի - մեր եռագույն դրոշի  ծիրանագույն – ‹‹Ոսկե ծիրան››  միջազգային կինոփառատոն  հասի՛ր, լրացրու՛ ֆոտոշարքդ համապատասխան նկարներով   և պատմի՛ր այս ամենի մասին  քո ստեղծած տեսաֆիլմով:  Կարող ես ընկերներիդ  կամ տանեցիների հետ աշխատել, աշխատանքի բաժանում արե՛ք նախապես: Դե,՛ ուրեմն ի գործ: Հաջողություն քեզ  քո հետազոտական ու ստեղծագործական աշխատանքում: