• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային ճամբարային նոր համագործակցություն

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի Քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը ղեկավարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Աշոտ Տիգրանյանը, Լիլիթ Յախինյանը։ 

Մինչև ճամբար մեկնելը սովորողները հանդիպում են քաղաքական, հանրային գործիչների, քաղաքագետների հետ, հարցերով-քննարկմամբ պատրաստվում պատշաճ ներկայանալու-մասնակցելու ճամբարային քննարկումներին։ Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հանդիպումը կարող է կազմակերպվել կրթահամալիրում կամ պարապմունքը վարողի նախընտրած այլ վայրում։

Նախորդ հանդիպում-նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հարգելի բարեկամ, եթե կարող եք աջակցել մեր պատանի քաղաքագետներին, ուզում եք հանդիպել նրանց, գրեք՝ [email protected], զանգեք 043145823 համարով։