• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մուտք կրթահամալիր. մանկավարժական ճամբար

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած, հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստված մասնագետների համար։ Ճամբարի խնդիրը կրթահամալիրի դպրոցներում առկա թափուր տեղերը լրացնելն է. մասնակիցները հնարավորություն են ունենում ցուցադրելու ուսումնական-հետազոտական աշխատանքի, մեդիանյութի ստեղծման, մարզական, երաժշտական, տեխնոլոգիական կարողությունները, նախաձեռնողականությունը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 28-ը լրացնել հայտը։ Մասնակիցը ճամբար գալիս է անհատական նոթբուք-պլանշետով, մարզական հագուստով, լողազգեստով, տեխնոլոգիական աշխատանքի ձեռնոցներով, պարկով։

Ճամբարի մեկնարկը՝ հուլիսի 29-ին՝ ժամը 9։00, Քոլեջում (Անդրանիկի 92/1)։

Ճամբարի բովանդակությունը

  • Ժողովրդական օպերա
  • Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի շուրջտարյա փառատոն
  • Պարտիզապուրակային աշխատանք, կենդանիների խնամք
  • Մարմնամարզություն, հեծանվավարություն, լող
  • Շախմատ և սեղանի խաղեր
  • Լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն
  • Մանկավարժական զրույցներ
  • Արտագնա ճամբար՝ դպրոց բնության գրկում

Աշխատակարգը՝ վերապատրաստումների բլոգում 

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի