• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անվանական մրցանակներ 2021

Հարգելի՛ գործընկեր, սովորող, բարեկամ,  խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, մրցանակակիրների թեկնածուներին ներկայացվող պահանջներին և առաջադրել ձեր թեկնածուներին, ինքնաառաջադրվել:

 

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Հակոբ Հակոբյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»՝

Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

 

Մրցանակակիրների առաջադրման եղանակները

  • անհատական առաջադրում
  • ինքնառաջադրում
  • մանկավարժական խորհրդի, սովորողների, ծնողների, նախագծային խմբի անունից առաջադրում

 

Մրցանակակիրների առաջադրման, ընտրության կարգը

  • Մրցանակակրի առաջադրումը, հայտի քննարկումը, հաստատումը կազմակերպվում է յուրաքանչյուր մրցանակի համար մանկավարժության կենտրոնի հրապարակած ժամանակացույցով։ 
  • Անվանական  մրցանակների հայտերն ընդունում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը:
  • Մրցանակի առաջադրված աշխատողը, սովորողը իր բլոգում ներկայանում է մրցանակային  աշխատանքների ամփոփ ցուցադրությամբ:
  • Մրցանակակիրներին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը:
  • Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով:
  • Մրցանակակիրը  կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:

 

Մրցանակակիրների առաջադրման, ընտրության ժամանակացույցը

  • Մրցանակակիրների առաջադրում՝ դեկտեմբերի 15-18
  • Մրցանակակիրների ընտրություն՝ դեկտեմբերի 19-23
  • Մրցանակների հանձնում՝ մինչև դեկտեմբերի 30-ը

 

Նախորդ տարիների մրցանակակիրները՝ այստեղ:

Ձեր մրցանակակրի առաջադրումը գրանցեք այստեղ:

Աղբյուրը՝ Մանկավարժության կենտրոնի բլոգ: