• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2021թ. դեկտեմբերի 31-ից 2022թ. հունվարի 2-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ
15.12.2021թ.

2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 7-ը կրթահամալիրի 2021-2022 ուստարվա ուսումնական օրացույցով, հանրակրթական հեղինակային  ծրագրերի ուսումնական պլաններով 1-12-րդ դասարաններում, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ծրագրով սովորողների ձմեռային ուսումնական արձակուրդն է։  Սա նկատի ունենալով՝

  1. դեկտեմբերի 20-30-ը դպրոց-պարտեզներում, քոլեջում  անցկացնել 2-4, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների ամանորի տոնախմբություններ՝ դպրոցների ղեկավարների հաստատած աշխատակարգով, հրապարակված ժամանակացույցով.
  2. մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել դեկտեմբերի 27-30-ի, հունվարի 3-7-ի ճամբարային աշխատակարգը (հավելված 1
  • 2-5 տարեկանների խմբերի «Ամանորի պարտեզ» նախագծեր,
  • մանկավարժական ձմեռային բաց ճամբար,
  • «Մուտք կրթահամալիր» սովորողների, մանկավարժական ճամբարներ․
  • լրացուցիչ կրթության ճամբարներ.
  • «Ուսումնական ձմեռ» այլ նախագծեր.
  • ուսումնական երկրորդ շրջանի ճամբարների պատրաստություն.
  1. դեկտեմբերի 27-30-ի, հունվարի 3-7-ի ճամբարային գործունեությունն ապահովելու համար կրթական օբյեկտները, այդ թվում՝ Ագարակը, սահմանված կարգով ջեռուցել.
  2. հաստատել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում (ներառյալ նկուղային տարածքները), հերթապահի աշխատանքի նկարագրությունը (հավելված 2), կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակը (հավելված 3), աշխատողների հերթապահության ցուցակը (հավելված 4), ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմը՝ ըստ կրթական օբյեկտների (հավելված 5). շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը. պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16 աստիճան։
  3. Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, այդ թվում՝ նաև ծածկած լողավազանում, ուսումնական 2-րդ նախագծային-ստուգատեսային ճամբարների շրջանը սկսել հունվարի 10-ից։
  4. Կրթական օբյեկտների ղեկավարներին՝ դեկտեմբերի 30-ին և հունվարի 2-ին ներկայացնել արձանագրություն՝ շենքերի, այդ թվում՝ ծածկած լողավազանի, հրամանից բխող պահանջների ապահովման վիճակի մասին։
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
  6. Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Էդիկ Սարիբեկյանը:

Կրթահամալիրի տնօրեն`      Ս. Մարկոսյան

Հավելված 2

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ  ՀԵՐԹԱՊԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Ջեռուցման ռեժիմը որոշվում է շենքի ներքին ջերմաստիճանով՝ ապահովելով 5 C0:  Անհրաժեշտության դեպքում ջեռուցումը միացվում է ընդհատումներով: Ուշադրություն է դարձվում համակարգում ջրի ճնշմանը՝ 1,5-2 ըստ տեղադրված ճնշումաչափի: Անհրաժեշտության դեպքում համակարգում ջուրն ավելացվում է: Օրը երկու անգամ ստուգվում են սենյակների և միջանցքների մարտկոցները. անհրաժեշտության դեպքում հավաքված օդը բաց են թողնում: Գազի հաշվիչի ցուցմունքը  ամեն օր՝ ժամը 10.00, գրանցվում է հերթապահի կողմից համապատասխան մատյանում: Անհասկանալի երևույթների դեպքում անմիջապես տեղյակ պահել փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին՝ 077 07 09 07:
  • Էլեկտրականության վիճակը ստուգվում է ամեն օր՝ բոլոր թևերում հոսանքի առկայություն, ոչ անհրաժեշտ լույսերի և սարքերի անջատում, հսկողության ազդանշանների աշխատանք: Անհրաժեշտության դեպքում զանգահարել Մկրտիչ Ղազարյանին՝ 094 82 45 40:
  • Ստուգվում են ջրի բոլոր արտահոսքերը: Անհրաժեշտության դեպքում զանգահարել Էդվարդ Գավարյանին՝ 093 27 42 76:
  • Ծաղիկների սենյակում ջերմաստիճանը չափվում է ամեն օր: Եթե ջերմաստիճանը ցածր է 100-ից լրացուցիչ ջեռակ է միացվում:  Անհրաժեշտության դեպքում զանգահարել Մկրտիչ Ղազարյանին՝ 094 82 45 40:
  • Հերթապահներին  տրամադրել առաջին անհրաժեշտության հեռախոսահամարները։

Հավելված 3

Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակ

Կրթահամալիրի կրթական օբյեկտների պատասխանատուներ․

  1. Կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյան, հեռ․՝ 094 81 90 25, էլ․ փոստ՝  [email protected]
  2. Արևելյան դպրոց-պարտեզ, հեռ․՝ 010 74 43 80, էլ․փոստ՝ [email protected]
  • ղեկավար՝ Նառա Նիկողոսյան (հեռ․ 094 20 84 40)
  • ջեռուցման պատասխանատու՝ Արմեն Վարպետյան (հեռ․ 098 10 30 29)
  1. Արևմտյան դպրոց-պարտեզ, հեռ․՝ 010 74 21 72, էլ․փոստ՝  [email protected]
  • ղեկավար՝ Գոհար Բալջյան (հեռ․ 093 13 38 07)
  • ջեռուցման պատասխանատու՝ Ժիրայր Միքայելյան (հեռ․ 043 20 31 89)
  1. Հյուսիսային դպրոց-պարտեզ, հեռ․՝ 010 73 52 10, էլ․փոստ՝ [email protected]
  • ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան (հեռ․ 043 17 56 98)
  • ջեռուցման պատասխանատու՝ Արմայիս Վարդանյան (հեռ․ 093 51 05 31), Սուրիկ Բաբայան (հեռ․ 099 56 98 85)
  1. Հարավային դպրոց-պարտեզ, հեռ․՝ 010 73 61 00, էլ․փոստ՝  [email protected]
  • ղեկավար՝  Շամիրամ Պողոսյան (հեռ․ 094 21 12 91)
  • ջեռուցման պատասխանատու՝ Համլետ Կարապետյան (հեռ․ 096 01 60 65)
  1. Մայր դպրոց, հեռ․՝ 010 74 00 42, 010 73 23 30, էլ․փոստ՝  [email protected], [email protected]
  • Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան (հեռ․ 095 61 70 70), Միջին դպրոցի ղեկավար՝ Լուսինե Բուշ (հեռ․ 093 24 50 25)
  • ջեռուցման պատասխանատու՝ Վլադիկ Աբրահամյան (հեռ․ 093 72 96 51), Մանուկ Բաբայան (հեռ․ 099 73 59 34)
  1. Քոլեջ, հեռ․՝ 010 74 00 22, էլ․փոստ՝ [email protected]
  • ղեկավար՝ Տաթև Բլեյան (հեռ․ 077 09 28 48)
  • ջեռուցման պատասխանատու՝ Գեննադի Վարյան (հեռ․ 096 72 04 95)
  1. Մեդիակենտրոն, հեռ․՝ 010 74 72 46, էլ․փոստ՝ [email protected]
  • ղեկավար՝ Լիլիթ Ազիզխանյան (հեռ․ 094 35 29 19)
  • ջեռուցման պատասխանատու՝ Սիրուշ Տեր-Միլիտոսյան (հեռ․ 099 01 60 65)
  1. Ագարակ, էլ․փոստ՝ [email protected]
  • ղեկավար՝ Էդմոն Փաշինյան (հեռ․ 094 12 50 45)
  • ջեռուցման պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան (հեռ․ 094 12 50 45)

Կրթահամալիրի ծառայություններ․

  • Էլեկտրական աշխատանքների՝ Մկրտիչ Ղազարյան, 094 82 45 40
  • Ջեռուցման ցանցի սպասարկման՝ Էդուարդ Գավարյան, 093 27 42 76
  • Ատաղձագործական՝ Վարդան Հովհաննիսյան, 098 80 77 49
  • Կրթահամալիրի սերվեր՝ Սեն Միքայելյան, 093 32 81 86
  • mskh.am՝ Հերմինե Անտոնյան, 093 63 00 26

Համայնքային և քաղաքային ծառայություններ․

  • Հրշեջ ծառայություն – 101
  • Ոստիկանություն – 102
  • Շտապ բժշկական օգնություն – 103
  • «Երևանգազ» վթարային ծառայություն – 104
  • Ջրմուղ կոյուղու վթարներ – 185
  • Էլեկտրասնուցման վթարներ – 180
  • Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն – 911, 112
  • Մալաթիա-Սեբատիա վարչակազմի հերթապահ - 010 77 30 35

Հավելված 5

Ծաղիկների և կենդանիների խնամք

Ծաղիկները բոլոր շենքերում մնում են իրենց տեղերում։ Ագարակում, Արևմտյան դպրոց-պարտեզում կենդանիների, թռչունների խնամքի ռեժիմում փոփոխություն չկա։