«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ճամփորդությունը՝ դինամիկ, բացահայտումներով ու նոր ընկերությամբ հաստատվեց, կայացավ:Մեզ դիմավորեց Էլլադա Ալավերդյանը, ում հետ նախապես ունեինք պայմանավորվածություն: Բանիմաց, հոգատար, իր գործի գիտակ մասնագետ, ով պատասխանատու է կենտրոնի զբոսաշրջային կապերի համար, սիրով ներկայացրեց իրենց գործունեության մասին և ուղեկցեց մեզ արջերի ապաստարան, ջերմոցներ: