• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասիմո Լիպին Հայաստանում է, կրթահամալիրում

Նկարագրություն: 
Հուլիսի 6-ին Հայաստան ժամանեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի Իտալիայի կողմի ներկայացուցիչ իտալացի քանդակագործ, Կարարայի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Մասիմո Լիպին։ Կեսօրին խանդավառ, արտիստիկ, ինքնատիպ արվեստագետի հետ հանդիպումը կրթահամալիրի Արևմուտքում էր, Ագարակում։ Ոչ սովորական, անսպասելի այս մարդու հետ հանդիպումը բուռն-տպավորիչ էր։ Հուլիսի 7-ին սեբաստացիական խմբով կլինեն Աշտարակում, Վաղարշապատում։